Ասիական շրջագայության ընթացքում Դորտմունդի «Բորուսիան» Ճապոնիայում ընկերական խաղում 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Կավասակիի» դարպասը։
Դուբլի հեղինակ են դարձել ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ աչքի ընկավ նաև սլովենացի Ջոն Գորենց Ստանկովիչը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 2-րդ խաղակեսում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ. նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարուոկա Միտսուրոն։
Հավելենք նաև, որ այս շրջագայության ընթացքում «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնելու են նաև Սինգապուր եւ Մալայզիա: