«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Արթուր Բաղդասարյանը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ ընտրվելուց հետո հիմա էլ ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի՝ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան բանկերի առաջին տասնյակում գտնվող ՄՏՍ բանկի սեփականատերը Ռուսաստանի կառավարությունն է, այն Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի ռուսաստանյան մասնաճյուղի իրավահաջորդն է.
Նրա վարկային պորտֆելը կազմում է 2 միլիարդ դոլար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։