«Անդրադառնալով Բաղրամյան պողոտան բացելուն՝ Պարույր Հայրիկայնը ասել է. «Եթե ցուցարարների ձեռքի մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան»։

«ՉԻ» - Փաստորեն Պարույր Հայրիկյանը մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում Եվրամիության դրոշ էր բարձրացրել ոչ թե գաղափարական նկատառումներով, այլ զուտ ինքնապաշտպանական նպատակներով որպեսզի իր նկատմամբ ավելի գուսպ լինեն: Բայց (ճակատագրի ինչպիսի հեգնանք) հենց այդ դրոշի պատճառով էլ ցուցարարները նրա նկատմամբ, մեղմ ասած, անզուսպ գտնվեցին: Չնայած՝ սա չի նշանակում, թե պրն Հայրիկյանն իրավացի չէ: Օրինակ՝ «յոդի կլետկան» թեթև մրսածության դեպքում շատ լավ օգնում է, իսկ թոքաբորբի դեպքում անիմաստ է: Այսինքն՝ Եվրամիության դրոշը շարքային ցուցարարներին գուցեև օգներ, բայց փորձը ցույց է տալիս, որ Պարույր Հայրիկյանին նույնիսկ դա չօգնեց:

Իսկ ընդհանրապես՝ եթե դրոշները բարձրացվում են ընդամենը պրոֆիլակտիկ նկատառումներով, մեր դեպքում Ռուսաստանի դրոշից լավը չկա: Այդ դեպքում մեր ինքնիշխան երկրի ոստիկանները երևի ցուցարարներին նույնիսկ մեդալներ կտան ու կտանեն Գառնի-Գեղարդ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: