Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայում այսօր անսպասելի ստուգումներ են սկսվել:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել»:
Կստուգվեն Էրեբունիի ավիացիոն զորամասի հերթապահ ուժերի և Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը։ Տագնապով բարձրացված ստորաբաժանումների գործողություններին կհետևեն տեսախցիկներով՝ «Наводчик-2» համալիրի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					