Այսօր դատարան էի գնացել ընտանեկան հարցերով դատավարության մասնակցելու համար:
Դատարանի շենք մուտք գործելու համար պետք է հայտնվեիր մեկ անձի համար նախատեսված խցիկում, իսկ հետո նոր կարող էիր մտնել ընդունարան:
Ընդունարանում մանրակրկիտ զննում են և պարտադրում են թողնել հեռախոսը, կտրող և ծակող բոլոր գործիքները:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքը կողքից է և ենթարկվում են նույն զննման:
Կլոր խցիկը կարող եք տեսնել նկարում՝ իմ ետևում:
Այնտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները մտնում դատարան:
Հ.Գ. Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին, որ իմ գրառումների հետ օգտագործեն նկարներ՝ որտեղ միայն ես եմ:
Հակառակ դեպքում, դա կարող է այլ կերպ մեկնաբանվել և ինձ տուգանելու կամ էլ ազատազրկման պատճառ դառնալ:
Հուսամ կկատարվի խնդրանքս:
Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Արման Մուշեղյան՝ ֆեյսբուք