«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին:
Գործարքը վերջնական տեսքի կգա հուլիսի 20-ին՝ կապված հուլիսի 18-ին կայանալիք «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների հետ:
Հավելենք նաև, որ թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 34 միլիոն եվրո: Եվս 7 միլիոն եվրո «Ատլետիկոն» հետագայում կստանա բոնուսների տեսքով: