«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Առաջիկա մեկ ամսում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը:

Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետևյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու արդյունքո՞ւմ, թե՞ այսպես ասած՝ ներքին կարգով:

Եթե ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական և երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա: Մեծ հավանականությամբ՝ ՀՅԴ-ին կտրվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Չի բացառվում նաև, որ Արա Նռանյանը նշանակվի ֆինանսների նախարար: Հնարավոր է համարվում Արծվիկ Մինասյանի նշանակումը՝ սոցապ նախարար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: