Հուլիսի 7-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի թիվ 13 տանը օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա. Հ.-ի տան հյուրասենյակից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 7-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 36 տան արտաքին պատին ամրացված խողովակում նկատվել է օձ. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


