Հյուսիսային Սիրիայում քրդական ջոկատները կարողացել են վերագրավել դահեշականների տիրապետության տակ գտնվող 10 գյուղ: Արդյունքում զոհվել է 78 մարդ։
Ալ Հասաքե և Ալ Րաքքա քաղաքներում քրդական ջոկատների գրոհները սկսվել են կիրակի օրվանից և շարունակվում են մինչև այսօր։
Քրդական ջոկատներին օժանդակում են ԱՄՆ-ի օդային գրոհները։