Մի հատ էլ Երևան Ջուր-ից բողոքեմ։ Էն որ մենք իրանց վճարում ենք մեկ խորանարդի համար հաշվարկված գումարը, բացի ջրից նաև կոյուղու համար ենք վճարում։
Հիմա էս մարդիկ որոշել են լավ բան անեն, եկել են մեր արդար քրտինքով նախորդ ընտրություններին կպցրած ամբողջ թաղամասի ասֆալտը քանդել են, ջրի խողովակներ են փոխում, տեղն էլ ոչ թե հող են լցնում, այլ ինչ-որ քարի հանքերից ավելացած ու ատխոդ հանդիսացող բազալտի փոշի, որի վրա ենթադրում եմ գումար չեն ծախսում, բայց դուրս գրում են։
Դե էլ չասեմ, թե մի հատ մեքենա անցնելուց կամ քամուց ինչ թոզ ու դուման ա կապում, պլյուս ամեն տնից օրը մի լապատկա դրանից ենք հանում)))
Էս դեռ մի կողմ, փողոցները քանդում են, լավ բանի համար են քանդում, բայց ամբողջ ամառ էդ բազալտի փոշին լցրած թողում են, մինչև վերջացնեն ու գան աշնանը ասֆալտեն։
Վստահ եմ, որ հենց ասֆալտեն, մյուս տարի հիշելու են, որ կոյուղու խողովակներն էլ են մի 70 տարվա, գալու են նորից քանդեն, դրանք էլ փոխեն, մինչև ասֆալտելու պահը գա, դիմացը ընտրություններ կլինեն, վերջապես 2017-ին մեր թաղամասը նորմալ ասֆալտ կունենա, մենք էլ ուրախ, գոհ ու երջանիկ կգնանք ընտրելու ՀՀԿ-ին))))
Արման Թաթոսյան՝ ֆեյսբուք