Ի՞նչ մեղք ունի չհղիացած տղամարդը, ով պետք է ֆոլաթթու օգտագործի, սակայն դրա կարիքը չունի. այդպես չի կարելի: Ինչո՞ւ մարդկանց տալ ֆոլաթթու, եթե նրանք դրա կարիքը չունեն, նրանց առողջությունը չպետք է խաթարել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի մտահոգություն հայտնեց մանկաբարձ-գինեկոլոգ Ֆեդյա Գսպոյանը:

«Սա կարծես թե համակարգված դավադրություն լինի: Կար մի ժամանակ, որ մեզանից պահանջում էին, պարտադրում էին բոլոր կանանց արյուն փոխներարկել: Ժամանակին մենք դիմեցինք Մոսկվային, եկան դադարեցրին այդ երևույթը: 1999 թվականին էլ ընտանիքի պլանավորման անվան տակ հորմոններ սրսկեցին բնակիչներին: Իմ համոզմամբ, այո՛, կան արյան պակասով հղիներ, մենք նրանց անպայման բուժում ենք համապատասխան դեղերով, առ այսօր դրանցից լավ միջոցներ դեռևս չկան»,- հայտարարեց գինեկոլգը:

Վերջերս Երևանում անցկացված բժիշկների միջազգային համաժողովի ժամանակ ֆոլաթթվով ալյուրի հարստացման թեմայի վերաբերյալ քննարկում է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի, մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

Վերջինս փոխանցեց, որ իրենց կազմակեպությանը չեն հրավիրել քննարկմանը, սակայն իրենք գնացել են և մի շարք հարցեր բարձրացրել: Ռուբեն Հայթյանը նաև նշեց, որ ալյուրի հարստացման խնդրի կապակցությամբ նամակ են գրել նաև Գիտությունների ազգային ակադեմիային, սակայն համապարփակ և կոնկրետ պատասխան չեն ստացել: