«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ փորձել են Սերժ Սարգսյանի մոտ քննարկման առարկա դարձնել Բաղրամյանի հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքի հարցը:

Մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն առանձնապես տոն չի տվել այդ խոսակցությանը, այսինքն թույլ չի տվել, որ Գասպարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցվեն:

Մեր տեղեկություններով, սակայն, հենց Սարգսյանի աշխատակազմից են հայտնի իրադարձություններից հետո Գասպարյանին խորհուրդ տվել շատ չերևալ Բաղրամյանում և խուսափել լրագրողների ու ցուցարարների հետ հրապարակային շփումներից: Երթևեկությունը բացելու՝ ոստիկանական օպերացիային նախորդող օրերին Գասպարյանն ընդհանրապես չերևաց պողոտայում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: