«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանի հավաստիացումներին եւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում անցկացվող ստուգումների ավարտի վերաբերյալ նշված ժամկետներին, այդ ստուգումների վերջը չի երեւում:
«Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումները դեռ շարունակվում են»,- երեկ «ՀԺ»-ի թղթակցին պաշտոնապես ասել են ֆինանսների նախարարությունից: Ընդ որում, սույն պատասխանը ստանալու համար մեր թղթակիցը սպասել է 2 օր, ու թվում էր, թե ֆիննախը փետրվարի 13-ից սկսած այդ ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն է այս ընթացքում պատրաստում: Այնինչ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին ԱԺ նիստում հնչեցրած հարցի, ասել էր, թե մինչեւ մայիսի վերջ, հունիսի 5-ը այդ ստուգումների վերջնական արդյունքների տեղեկանքը կներկայացվի:
Փաշինյանը խոստացել էր գրավոր հարց ուղղել կառավարություն, որպեսզի վարչապետն ԱԺ-ում հաջորդ անգամ պատասխանի հարցին: Արդեն հունիսի 10-ին կրկին հիշեցնելով Ծառուկյանի հասցեին վարչապետի արած հայտնի արտահայտությունը բամփելու մասին, Փաշինյանը նույն հարցն ուղղեց Աբրահամյանին: Վերջինս հայտարարեց, որ ծավալուն աշխատանք է, դեռ մի քանի օր կձգվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում