«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ ՃՈ ծառայության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գեւորգ Մկրտումյանն ու Արտակ Ադամյանը:
Նշենք, որ Գեւորգ Մկրտումյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա ապրիլին պաշտոնից հեռացված Ռոման Մկրտումյանի որդին է:
Աղբյուրի տեղեկություններով` ՃՈ նորանշանակ պետ Արմեն Հակոբյանը կադրային ջարդ է սկսել, եւ առաջիկայում սպասվում են նոր պաշտոնանկություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում