Սաստիկ շոգի պատճառով Ալժիրում այս տարի հրդեհների թիվը ավելացել է։ Ալժիրի ամբողջ տարածքում 93 հրդեհ է գրանցվել միայն 24 ժամում։

Հրդեհների մեծամասնությունը անտառներում, ցանքատարածքներում են եղել։ Ցորենի բերքը մեծ վնասներ է կրել, ինչպես նաև 817 պտղատու ծառեր են հրդեհվել։ 

Մյուս կողմից՝ Ալկարատիա քաղաքում ցեղային ընդհարումներ են տեղի ունեցել, զոհվել է 22 մարդ, 30-ից ավել մարդ վիրավոր։

Ընդհարումների պատճառով հրդեհվել են շրջակա խանութներից և վաճառատներից մի քանիսը, վնասվել ավտոմեքենաներ։