Հուլիսի 8-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեում ծառը կոտրվել և ընկել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: