Երևանի Բյուզանդի փողոցում 7-րդ հարկից ընկած շինարարի առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի մամուլի քարտուղարը: 

Մեզ հայտնեցին նաև, որ 24-25 տարեկան երիտասարդի ողնաշարը ծանր վնասվածք է ստացել, կոտրվել են կողոսկրերը, ինչպես նաև վնասված են թոքերը: Այժմ նրան միացրել են արհեստական շնչառության ապարատին: 

Նշենք նաև, որ հուլիսի 8-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 22 շենքի 7-րդ հարկի բարձրությունից ընկել է ցած. անհրաժեշտ է շտապօգնություն: