ՈւՊԼ-ի պաշտոնական կայքում Ուկրաինայի առաջնության «Դինամո» - «Շախտյոր» հանդիպման արձանագրության մեջ «Դինամոյի» դարպասը խփած երկու գնդակներն էլ գրանցված է Հենրիխ Մխիթարյանի հաշվին:

Հիշեցնենք, որ 44-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո գնդակը, դիպչելով դինամոյականների պաշտպան Դանիլո Սիլվային, հայտնվեց դարպասում: Հանդիպման ժամանակ լուսագրերում այդ գնդակը գրանցվեց որպես ինքնագոլ, սակայնհանդիպման պաշտոնական արձանագրության մեջ գոլը գրանցված է Մխիթարյանի հաշվին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը աչքի ընկավ նաև 75-րդ րոպեին` 2-1 հաշվով հաղթանակ բերելով «Շախտյորին»:

Այսպիսով, Մխիթարյանի հաշվին ներկա պահին, գրանցված է 21 գնդակ:

 

ArmFootball.com