Մոստարի Պոդ Բելիմ Բրիգոմ մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Զրինսկի» – «Շիրակ» պատասխան հանդիպումը:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց խփված գնդակների: Միայն խաղի 85-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցից հետո տանտերերը կարողացան արդյունքի հասնել. Մեսանովիչը հստակորեն իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Թվում էր՝ խաղի ելքը վճռվելու է 11 մետրանոց հարվածաշարով՝ Ֆիլիպովիչի՝ տուգանայինից խփած գոլի պատճառով:
Սակայն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Ժան Ժակ Բուգուհին, ստանալով Էդգար Մալաքյանի հիանալի փոխանցումը, միայնակ դուրս եկավ դարպասապահի դեմ, շրջանցեց նրան և գրավեց դատարկ դարպասը:
Այսպիսով, «Շիրակը» հաջորդ փուլում է:
Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Շիրակ» - 45. Վսևոլոդ Երմակով, 2. Արման Հովհաննիսյան, 20. Միլոշ Ստամենկովիչ, 21. Գևորգ Հովհաննիսյան, 25. Աղվան Դավոյան, 5. Դիգրան Դավթյան (ավագ), 8Գոռ Մալաքյան, 22. Էդգար Մալաքյան, 10. Դավիթ Հակոբյան, 36. Դրիսա Դիարասուբա, 9 Ժան Ժակ Բուգուհի:
«Զրինսկի» - 1. Ռոտկո Դուջկովիչ, 2. Զվոնիմիր Բլաիչ, 5. Դանիել Գրաովաց, 6. Անտո Ռադելյից, 4. Ալեքսանդր Ռադուլովիչ, 10. Միլոշ Զերավիցա, 17. Օգնեն Տոդորովիչ, 20. Դանիել Ստոյանովիչ (ավագ), 77. Գորան Զակարիչ, 21. Յասմին Մեսանովիչ, 24. Ստևո Նիկոլիչ:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Շիրակի» վստահ հաղթանակով:
Հավելենք նաև, որ այսօր «Ուլիսը» սեփական հարկի տակ պարտվեց «Բիրկիրկարային»՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը կկայանա հուլիսի 16-ին, պատաստխանը հանդիպումը՝ հուլիսի 23-ին:
Հաջորդ փուլում «Շիրակի» մրցակիցը կլինի Շվեդիան ներկայացնող «ԱԻԿ» ակումբը: