«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի է ունեցած ծեծկռտուքի գործով ոչ միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու իր հարազատներն են փորձում տուժող կողմի հետ բանակցել, ներազդել նրանց վրա, այլ նաեւ դատախազներից մեկը: Մեր տեղեկություններով, օրերս ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատախազներից մեկի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ: Բանն այն է, որ դատախազը զանգահարել է տուժող կողմին եւ փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել է եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատախազի լիազորությունների մեջ չի մտնում կապ հաստատել տուժողների հետ եւ փորձել ներազդել նրանց վրա: Թե ի՞նչ ընթացք է տվել դատախազությունը սույն միջնորդությանը առայժմ մեզ ճշտել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում