Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան պատրաստվում է հեռանալ անգլիական ակումբից:
Le Parisien-ի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը՝ տեղափոխվելու ֆրանսիական «ՊՍԺ»:
Դի Մարիայի գործակալն արդեն եղել է Փարիզում և հաջող բանակցություներ վարել Ֆրանսիայի չեմպիոնի ղեկավարության հետ:
Փարիզցիները պատրաստ են 60 միլիոն եվրո վճարել՝ արգենտինացուն ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ Դի Մարիան անգլիական ակումբ էր տեղափոխվել 2014-ի ամռանը՝ Մադրիդի «Ռեալից»: