Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը վերջնական համաձայնության է եկել ակումբի հետ՝ պորտուգալական «Պորտու» տեղափոխվելու շուրջ։
Onda Cero-ի փոխանցմամբ՝ իսպանացին հրաժարվել է «Արքայական ակումբի» հետ պայմանագրում իրեն հասանելիք գումարի մի մասից։
Դարպասապահի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվելու էր 2017 թվականին, և այս երկու տարվա համար նա պետք է ստանար 25 մլն եվրո՝ չհաշված հարկերը։
Առաջիկա ժամերին արդեն Կասիլյասը պետք է պայմանագիր կնքի պորտուգալական ակումբի հետ։
«Սերուցքայինների» ավագը թիմին հրաժեշտ կտա հուլիսի 11-ին։