88 տարեկան հասակում մահացել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը, հայտնում է AlArabiya-ն։ Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ։
Դերասանը հռչակ էր ձեռք բերել «Լոուրեն Արաբացին» ֆիլմում կատարած իր դերով, որով նա 1962թ. առաջադրվել էր «Օսկար» անվանակարգի:
Օմարը նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր։ Ստացել 3 Ոսկե Գլոբուսկինոմրցանակ։
Նշենք, որ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Եվ 2009թ. «Ես մոռացել եմ ձեզ ասել» ֆիլմում նա խաղացել էր Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդու դեր։
Հայերի համար դերասանը սիրելի է դարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելու համար (1991թ.), որից հետո Օմար Շարիֆին արգելել էին մուտք գործել Թուրքիա։