Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Անդրեա Պիրլոյի հեռանալուց հետո իտալական ակումբն ունի հարձակվողական կիսապաշտպանի կարիք։
ilsussidiario.net-ի հաղորդմամբ՝ Հավանական թեկնածուների շարքում նշվում է նաև Դոնեցկի «Շախտյորի» 25-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշերայի անունը։
Սակայն ուկրաինական ակումբն արդեն վաճառել է Դուգլաս Կոստային, Լուիզ Ադրիանոյին և Ֆերնանդուին, այնպես որ, քիչ հավանական է, որ կբաժանվի նաև Տեյշերայից։
Հետևաբար՝ հայ ֆուտբոլիստի՝ իտալական ակումբ տեղափոխվելն ավելի հավանական է դառնում, և նա շարունակում է մնալ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: