«2014 թ- ի վերջին Հայաստոնւմ հաշվվել է 268 հյուրանոց և հյուրանոցային հանգրվան, որից 89- ը՝ Երևանում։ ԱՎԾ տվյալներով՝ 2013- ի համեմատ հյուրանոցների թիվը աճել է 39- ով կամ 17 տոկոսով։ Սակայն հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների աճի ֆոնին բավականին տաօրինակ է դիտվում ոլորտի հասույթի կտրուկ անկումը։ Այսպես, 2014- ին ՀՀ հյուրանոցային տնտեսության ոլորտի հասույթը կազմել է 24.9 մլրդ դրամ՝ 2013- ի 51.3 մլրդ դրամի դիմաց։ Եկամուտները կիսով չափ կրճատվել են։ Համեմատության համար նշենք, որ 2013- ին հյուրանոցային տնտեսության հասույթը աստղաբաշխական աճ է ունեցել։
Հանրապետության մասշտաբով հյուրանոցային տնտեսության հասույթն աճել էր 2.6 անգամ (19.5 միլիարդ դրամից հասնելով 51.3 մլրդ դրամի)։ Ընդ որում, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն 2014- ին ունեցել ենք զբոսաշրջիկների 11.3 տոկոս աճ՝ 2013- ի համեմատ, իսկ հյուրանոցային ծառայությունների գնանկում նախորդ տարվա ընթացքում չի գրանցվել։ Այսինքն հյուրանոցային բիզնեսի եկամտաբերության անկումը բացատրելը բավականին բարդ է»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: