Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 6-ին երգչուհի Սիրուշոն եւ «Դորիանս» ռոք-խումբը «Միասին մեկ բեմում» խորագրով համերգ տվեցին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Չնայած կենդանի իմպրովիզներին՝ դահլիճում խոսակցություններ էին տարածվել, որ երգչուհին ոչ բոլոր երգերն է կենդանի կատարմամբ ներկայացնում: Սիրուշոն համերգից հետո «Yes» -ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչից է վիրավորվել:
Չնայած կենդանի իմպրովիզներին՝ դահլիճում խոսակցություններ էին տարածվել, որ երգչուհին ոչ բոլոր երգերն է կենդանի կատարմամբ ներկայացնում: Խոսքը վերաբերում էր հատկապես այն կատարումներին, որոնք ավելի ռիթմիկ էին, և նա նաև պարում էր: Այս մասին հարցը վիրավորական հնչեց Սիրուշոյի համար. «Բոլոր երգերն էին կենդանի կատարմամբ: Ավելի քան կենդանի էր. այս համերգի ամբողջ գաղափարը նրանում էր, որ կենդանի հնչողություն էր: Միգուցե խառնում եք բեք վոկալի հետ: Ես հոգնում եմ նման խոսակցություններից: Կարծես իմ արած գործը վերցնեք ու ջուրը գցեք, որովհետև ես աշխատել եմ կենդանի ձայնով համերգային ահագին հատված, դա ինձ ջղայնացնում է: Ցավում եմ այն ականջների համար, որոնք չեն կարողանում տարբերել. առավել ևս՝ երաժիշտներ էին կանգնած բեմում»: