«Տեղափոխություն «Պորտու՞», Աստվա՛ծ իմ: Երբ ես իմացա, որ Իկերը Հռոմում տուն է փնտրում, զանգեցի նրան և հարցրեցի. «Ի՞նչ ես անում, դու չես կարող հեռանալ «Ռեալից», այն էլ ինչ-որ «Պորտու»:
Այո, Իկերի մակարդակի համար դա երրորդ կարգի ակումբ է: Աշխարհի չեմպիոնին վայել չէ կարիերան «Պորտուում» ավարտել»,- հայտարարել է Մարի Կարմենը, Կասիլյասի մայրը:
«Սերուցքայինների» դարպասապահի հետ կապված իրավիճակն այնքան է զայրացրել կնոջը, որ նա պատրաստ է նույնիսկ որդուն ամենաչար «թշնամիների» ճամբարն ուղարկել.
«Ի միջիայլոց, ես դեմ չէի լինի, եթե որդիս «Բարսելոնա» տեղափոխվեր, այդ ակումբը ջենտլմեններ են ղեկավարում»,- ասել է դարպասապահի մայրը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» դարպասապահն այսօր 2 տարով պայմանագիր կնքեց պորտուգալական «Պորտուի» հետ: