Հունիսի 13-ի կեսգիշերին Հալեպի բերդի պարսպի մի կողմը փլուզվել է, բերդի շրջակայքի գետնուղիներից մեկի պայթյունի հետևանքով։

Հալեպի բերդը գտնվում է հյուսիսային շրջանում՝ Հին Հալեպում։ Բերդը մաս է կազմում UNESCO-ի հնությունների շարքի։ 13-րդ դարում կառուցված այս բերդը դասվում է նաև համաշխարհային հնությունների շարքին։

Գետնուղու պայթյունը ցնցել է ամբողջ քաղաքը։ Հսկա նյութական վնասներ է պատճառել։