Հյուսիսային Չինաստանի Խիպի քաղաքում երեկ պայթուցիկների պահոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 6 զոհ և 10 վիրավոր։

Պայթյունի ճնշման արդյունքում շրջակայքի 1 կմ տարածության վրա գտնվող բնակարանների ապակիները ամբողջությամբ փշրվել են։

Փրկարարական մարմինները բժիշկների օգնությամբ շարունակում են որոնումներ իրականացնել պայթյունի շրջակայքում։