Եվրոգոտու երկրների լիդերները հունական ճգնաժամի թեմայով հրավիրված արտակարգ գագաթնաժողովում եկել են համաձայնության: Այս մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են մասնակիցների «թվիթերյան» էջերում: Բելգիայի վարչապետը գրել է. «համաձայնություն»:
Հաջորդիվ Եվրոխորհրդարանի նախագահը հայտնել է, որ միաձայն ձեռք է բերվել համաձայնություն Հունաստանին տրամադրել ֆինանսական աջակցություն Եվրոպական կայունացման մեխանիզմի (ESM) շրջանակներում, ինչպես նաև Հունաստանում լրջագույն բարեփոխումներ իրականացնելու համար:
«Գագաթնաժողովը միաձայն համաձայնության է եկել: Ամեն ինչ պատրաստ է ESM-ի համար՝ լուրջ բարեփոխումների և ֆինանսական աջակցության համադրությամբ»: