Մարգարեթ Թետչերը, 20-րդ դարի  նշանավոր բրիտանացի քաղաքական գործիչներից մեկը, մահացել է 87 տարեկան հասակում: Նա Մեծ Բրիտանիայի առաջին և միակ վարչապետն է եղել:

1979 թվականին բերեելով պահպանողականներին հաղթանակի` Թետչերը աչքի ընկավ իր տնտեսական քաղաքականությամբ:

Chicago Tribune պարբերականի լրագրող Ռիչարդ Լոնգվորֆը նկարագրել է Թետչերին 1989 թվականին որպես արևմուտքի հիացնող, հետաքրքրաշարժ, ձանձրալի, ատելի, ծայրահեղ և պահպանողական քաղաքական ներկայացուցիչի:

1959 թվականին նա ընտրվել է խորհրդարանի անդամ Ֆինչլիից: Երկու տարի անց վարչապետ Հարոլդ Մաքմիլանը նշանակեց նրան խորհրդարանի խոսնակ: 1964-ից 1970 թվականներին իշխեց լեյբորիստական կուսակցությունը և Թետչերը տարբեր պաշտոններ էր վարում կառավարությունում:

Երբ պահպանողականները վերականգնեցին իշխանությունը Էդվարդ Հիթի կառավարությունում նա նա ստանձնում էր կրթության և գիտության նախարարը` լինելով միակ կինը կառավարության մեջ: Հիթը որպես պահպանողականների առաջնորդ հրաժարական տվեց 1974 թվականին ընտրություններում պարտություն կրելուց հետո: Նրան հաջորդեց Մարգարեթ Թետչերը պահպանողականների առաջնորդ առաջին կինը:

Մարգարեթ Թետչերը վաստակեց «երկաթե կին» մականունը, երբ նա խստորևեն դատապարտեց Սովետական էքսպանսիոնիզմը:

1979 թվականի մայիսի 3-ին ընտրություններից հետո Մարգարեթ Թետչերը դարձավ վարչապետ մինչև 1990 թվականը: Այս մասին հաղորդում է cbc լրատվական գործակալությունը: