Լեհաստանի ոստիկանությունը հրապարակել է, որ երեկ Լեհաստանի հարավում 150-ից ավել մարդ է հիվանդանոց տարվել «strong man» անվանումով նոր տեսակ թմրանյութ օգտագործելուց հետո։ 

Հիվանդանոցների բժիշկները տեղեկացնում են, որ նույն ախտանիշներով  հիվանդներին հինգշաբթի օրվանից են ընդունել։

«Strong man»-ը դեղերի գործարաններում պատրաստվող դեղատոմս էր լինելու, բայց վերջերս Լեհաստանում թմրանյութերի շարքին է դասվել։

Ոստիկանները տեղեկացնում են նաև, որ երեք կասկածելի հանցագործներ արդեն ձերբակալվել են։