Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաքում այսօր կայացել է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի 3-րդ տուրի հերթական՝ Հայաստան - Բելառուս հանդիպումը:
Ուսկովի գլխավորած հավաքականը զիջել է 49:88 հաշվով:
Նշվում է, որ հանդիպմանը մեր հավաքականից ամենաարդյունավետը գործել է Արտյոմ Թավաքալյանը՝ վաստակելով է 13 միավոր, իսկ Միքայել Պողոսյանը12 միավոր է հավաքել:
Հավելենք նաև, որ Հայաստանի հավաքականը կպայքարի 9-18-րդ տեղերի համար: