Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 2 բրիտանացի աղջիկների (20 և 24-ամյա), ովքեր զբոսաշրջիկներին  փուչիկների մեջ վաճառում էին N2O գազը՝ որպես «խինդ պատճառող միջոց»։

Իսպանիայի արևելյան հատվածի զբոսաշրջային քաղաքներից մեկում երկու բրիտանացի աղջիկներ վաճառում էին N2O գազը փուչիկների մեջ լիցքավորած, յուրաքանչյուր փուչիկի համար գանձելով 5 եվրո։ Զբոսաշրջիկներին համոզում էին, որ այս գազը շնչելով նրանք չափազանց ուրախ կզգան իրենց, մինչդեռ հակառակը՝ գազը շնչելու արդյունքում խաթարվում է ամբողջ ջղային համակարգի գործունեությունը։

Իսկապես, զբոսաշրջիկները փուչիկները բացում և շնչում էին այն համոզմունքով, որ ուրախ են լինելու։

Ոստիկանները ձերբակալության ժամանակ առգրավել են նաև հարյուրավոր փուչիկներ և 200 եվրոյից ավել գումար։