Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածելն,  իբր հուլիսի 13-ի գիշերը հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական  գյուղերի ուղղությամբ, և որ գյուղի մի քանի բնակիչներ վիրավորվել են:

YerevanNews.am-ը կապ հաստատեց  պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, վերջինս  հերքեց այդ տեղեկատվությունը` ասելով. «Իհարկե, չկա նման բան: Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը, ոչ մի խախտում չի եղել»:

Իսկ այն հարցին, թե ադրբեջանական կողմը հրադադարի խախտումներ կատարել է այս ընթացքում, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այո, խախտել են, իհարկե, աննշան, բայց խախտել են։