Ամիսներ շարունակ արծածվող միջուկայինի հարցը ի վերջո այսօր համաձայնության հանգեց Վիեննայում՝ (5+1) երկրների նիստում։

(5+1) (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) երկրները Վիեննայի նիստում եկել են այն որոշման, որ Իրանը կանգնեցնելու է միջուկայինի արտադրությունը։

CNN-ն հաղորդում է, որ հակառակ համաձայնագրի  մանրամասնությունները  չեն հրապարակվել, համենայնդեպս Իրանը համաձայն է միջուկայինի արտադրման կասեցմանը, հնարավոր է շուտով կհրապարակվեն պատիժներ միջուկայինի արտադրման դեպքեր կիրառվելու համար։

 Ռուսաստանի նախագահ Պուտինը ողջունել է որոշումը ասելով. «Ի վերջո աշխարհը կարող է հանգիստ շնչել։ Այս համաձայնագրի ստորագրումը համակարգելու է ռուս-իրանական փոխհարաբերությունները, ինչպես նաև համագործակցությունը միջին Արևելյան երկրներում ծայրահեղականների դեմ պայքարելու համար»։