Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» հյուրընկալվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեի» խաղադաշտում:

Հայաստանի չեմպիոնը 0:5 հաշվով զիջեց մրցակցին՝ ողջ խաղի ընթացքում չկարողանալով գոնե մեկ հարված կատարել Խորվաթի պաշտպանած դարպասին:

Գոլերը.

Մուհամեդ էլյունուսի (36, 44), Կամարա (84, 90), Մոստրեմ (95):

Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մոլդե». 1. Խորվաթ. 4. Գաբրիելսեն, 14. Լինես, 23. Ռինդարեյ, 25. Ֆորեն (ավագ), 5. Տոյվո, 7.Սինգխ, 16. Հուսեյն, 11. Կամարա, 24. Էլյունուսի, 32. Սվենսեն:

«Փյունիկ». 22. Անատոլի Այվազով, 3.Վարազդատ Հարոյան, 4. Գրիգոր Հովհաննիսյան, 5. Կամո Հովհաննիսյան, 20. Լևոն Հայրապետյան, 33. Տարոն Ոսկանյան (ավագ), 8. Գագիկ Պողոսյան, 15.Արթուր Յուսպաշյան, 17. Զավեն Բադոյան, 30. Վարդգես Սաթումյան, 7. Սեսար Ռոմերո:

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 21-ին՝ Երևանում: