Դանիայում հնագետների պեղումների արդյունքում հայտնաբերվել են 2000 զսպանակաձև ոսկու կտորներ, որոնք պատկանում են 900-700թթ. մթա:
Այս հազվագյուտ հնածոները գտնվել են Բոսլին քաղաքում: Դրանցից յուրաքանչյուրի հասակը 3 սմ է, իսկ ամբողջ հավաքածուի քաշը կազմում է 200-300գր: Դրանց հետ միասին հայտնաբերել են նաև ոսկյա գնդասեղներ։
Գիտնականները չեն կարողացել պարզել այս փոքրիկ զսպանակների գործածության ոլորտը։ Նրանք ենթադրում են, որ օգտագործվել են կանանց վարսերը զարդարելու, արքունի տարազներին կպցնելու, գլխարկները, հովանոցները զարդարելու համար։