Նեպալում այս տարվա ապրիլ ու մայիս ամիսներին տեղի ունեցած ահավոր երկրաշարժների արդյունքում զոհվեց 9000 մարդ: Այժմ քաղաքի ավերակները վերականգնելու համար 6.6 միլիարդ ԱՄՆ դոլար է հարկավոր։

Նեպալի ֆինանսների նախարար Ռամ Շարան Մահաթը հայտարարել է, որ կառավարությունը 50 հազար քաղաքացիների շինարարական գործ է սովորեցնելու, ովքեր կօժանդակեն ավերակների վերականգնման գործին։

Այսպիսով, կառավարությունը կխնայի գումարներ և կարիք չի ունենա դրսից շինարարներ հրավիրելու։