Շուշիում բնակություն հաստատած Ստերլիգովն անհավանական ցածր՝ 2 մլն դրամով գնել է մոտ130 տարի առաջ կառուցված քարի ալրաղաց: Նման ալրաղացը, ըստ նրա, իդեալական է, քանի որ այն գործի գցելու համար չի պահանջվում էլեկտրականություն ու այլ տեխնոլոգիաներ:
Իր ալյուրը գործարարը վաճառում է հենց ճանապարհին: Ասում է, որ մարդիկ դեռ նայում են, սակայն հուսով է՝ իր ալյուրի նկատմամբ պահանջարկը կավելանա: «Դեռ տեղի խորամանկ գնորդները սկսնակ փողոցային առևտրականից ալյուրն անվճար են ստանում»,
Ստերլիգովը վստահ է, որ շուտով Շուշին կդառնա Ղարաբաղի «առևտրային մայրաքաղաքը»: Նրա պլաններում է ոչ միայն ալյուրի ու հացի, այլև տնային պանիրների, լիմոնադի, ջեմերի արտադրություն կազմակերպելը: Գործարարը խոստանում է, որ իր արտադրանքը էժան է լինելու:
Թղթակցի խոսքով՝ նրան Լեռնային Ղարաբաղում ընդունում են գրկաբաց, որպես մտերիմ ընկերոջ, ում հարկավոր է օգնել դժվարին պահին: «Ամեն օր նրան նշանակում են հանդիպումներ չճանաչված հանրապետության ամենաազդեցիկ մարդիկ: Նրան այստեղ ընդունում են ոչ միայն գրկաբաց, այլև թանկ նվերներ են մատուցում: Ղարաբաղ տեսափոխվելուց 10 օր անց նա դարձավ զտարյուն ղարաբաղյան ձիերի տեր»,-ասվում է տեսանյութում:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ստերլիգովը, վաղը մեկնելու է Մոսկվա:
«Ես որոշել եմ հինգշաբթի վերադառնալ Ռուսաստան, որպեսզի վերջ տամ խոսակցություններին, թե թաքնվում եմ արդարադատությունից, իսկ ընտանիքիս այստեղ եմ թողնում: Նման լուրերը վնասում են Ղարաբաղի ու Ռուսաստանի փոխհարաբերություններին, իսկ ինչո՞ւ նրանք պետք է ինձ համար վիճեն»,-բացատրել էր նա:
Վրեժ Հովսեփյան՝ ֆեյսբուք