Nօ 247 (1.247) ԷՐԷՎԱՆՑՈւ անհետացող տեսակի
.... Մի անգամ Ռուբեն Հախվերդյանն իր ընկերոջ հետ պետք է մի գործի շրջանակներում այցելեր Երևանի նախկին քաղաքապետերից մեկին: Պայմանավորվում են քաղաքապետարանի դռների մոտ հանդիպել..... Հանդիպման ժամանակ Հախվերդյանի ընկերը զարմանքից ապշում է. երգիչը եկել էր տնային հողաթափերով՝ тапочка-ներով: Ընկերը հարցնում է.
- Էս ինչի ես հողաթափերով եկել ?
- Բա ինչով գայի ? Թող քաղաքապետը տեսնի, որ Երևանում ես իմ տանն եմ......
Գևորգ Մանուկյան՝ ֆեյսբուք