Հուլիսի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քունքային շրջանի սալջարդով եւ դաստակի պատռված վերքով բուժօգնություն է ստացել 33-ամյա Կարեն Վ.-ն եւ հայտնել, որ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 42 շենքի մոտ անհայտ անձի կողմից մետաղյա ձողով գլխին հարված է ստացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Բազումի եւ Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 25-ամյա Շահեն Ա.-ն Կարեն Վ.-ի հետ անհիմն վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է նրա գլխին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: