Ֆրանսիացի ֆուտբոլիստ Յունես Քաբուլը «Տոտտենհեմից» տեղափոխվել է «Սանդերլենդ»:
Պաշտպանը «սև կատուների» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել, սակայն տրանսֆերի պայմանները դեռ չեն հաղորդվում:
«Նա շատ փորձառու խաղացող է, այնպիսին, ինչպիսին մեզ պետք էր: Նա դա ապացուցել է «Տոտտենհեմում», և վստահ ենք, որ շատ մեծ ներուժ կդառնա մեր թիմի համար»,- հայտարարել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
Sunderland Echo-ի փոխանցմամբ՝ Քաբուլը «սև կատուներին» 4-7 մլն. եվրո է արժեցել:
Հավելենք, որ «Տոտտենհեմից» բացի, պաշտպահը հանդես է եկել նաև «Օսերի» և «Պորտսմուտի» կազմերում, նվաճել է Ֆրանսիայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթներ: