Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 18.10-ին, Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում գտնվող գիշերային ակումբից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գևորգ Ն.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: