Երեկ Դորտմունդի «Բորուսիան» ստուգողական խաղում հյուրընկալվել է «Բոխումին»:
Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:
Դորտմունդցիների մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը, ում 62-րդ րոպեին փոխարինել է Պասկալ Շտենցելը:
«Բորուսիան» դաշտ էր դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմով.
Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Հյումելս, Շմելցեր, Բենդեր, Գյունդոգան, Մխիթարյան, Կագավա, Օբամեյանգ, Ռոյս: