«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը երեկ պարզաբանել է, որ նոր սահմանադրությամբ ԱԺ պատգամավորների թիվը չի կարող պակաս լինել 101-ից, իսկ տեսականորեն կարող է հասնել առավելագույնը 198-ի:

«ՉԻ» - Ինդիրն, իհարկե, տեխնիկական բարդությունները չեն: Վերջին հաշվով՝ ԱԺ նիստերի դահլիճում կարելի է նաեւ ծալովի աթոռներ դնել: Կամ, կներեք արտահայտության համար, իշաոտնուկներ:

Խնդիրն այն է, որ պատգամավորների առավելագույն թիվը սահմանափակելը կոմերցիոն տեսակետից է սխալ: Եթե մարդիկ կան, որոնք պատրաստ են ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար մի քանի հարյուր դոլար տալ, ինչո՞ւ չօգտվել առիթից: Ոչ մեկին չեն խանգարում, հավելյալ ծախսն էլ չնչին է՝ ծալովի աթոռ, կոճակ եւ համակարգիչ:

Այնպես որ՝ սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծն իսկապես թերի է եւ լրամշակման կարիք ունի: Հուսով ենք՝ շահագրգիռ քննարկումների արդյունքում այդ հարցի վրա լուրջ ուշադրություն կդարձվի, եւ պատգամավորների քանակական սահմանափակումն ընդհանրապես կվերացվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում