Հունգարիայում շարունակվում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների բասկետբոլի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը Բ դիվիզիոնում պայքարում է 9-18-րդ տեղերի համար:
Վիկտոր Ուսկովի սաներն այսօր խաղացին Ալբանիայի իրենց հասակակիցների ընտրանու հետ և վստահ հաղթանակ տարան՝ 81:50 հաշվով:
Այս խաղում մեր տղաներից ամենաարդյունավետը Անդրեյ Կոնստանտինովն ու Միքայել Պողոսյանն էին՝ 16-ական միավորով: Աչքի ընկան նաև Արտյոմ Թավաքալյանը (15 միավոր) և Նիկիտա Զախարովը (12 միավոր) ,
Այս հաղթանակի շնորհիվ մեր տղաները առայժմ 9-18-րդ տեղերի համար պայքարում ձևավորված G խմբի առաջատարն են՝ վաստակած 7 միավորով: