Բացի երկուշաբթի և կիրակի օրերից՝ յուրաքանչյուր օր, մինչ հուլիսի 28-ը, ժամը 11․00-ից 16․00-ն ՆՓԱԿ-ում ( ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ) տեղի է ունենում անվճար ֆիլմի ցուցադրում Սասկաչևան գոթիկի կազմակերպած «Հանդիպել մեջտեղում» նախագծի շրջանակում:
Ցուցադրվում են բարձրակարգ և յուրահատուկ ֆիլմեր։ Մարդկային հիշողություն, ամայություն, տրավմա, լռություն։
Եթե ցանկանում եք հրաշալի ժամանակ անց կացնել, այցելե՛ք և ականատեսը դարձեք իրական արժեքների։
Սասկաչևան գոթիկը ներկայացնում է 2014-2016 թթ. Կանադայի Սասկաչևան նահանգի մայրաքաղաք Ռիջայնայում տեղի ունեցող «Հանդիպել մեջտեղում» ավելի մեծ տևական ցուցահանդեսի 5-րդ կայանը՝ «Միգրացիայի կայաններ և արվեստի ու ֆիլմի միջև հիշողություն»։ «Հանդիպել մեջտեղում» նախագիծը գլխավորող արվեստագետներն են Ատոմ Էգոյանը (Կանադա), Բըրնի Հին (Կանադա), Շիրին Նեշատը (ԱՄՆ), Ջերալդ Սաուլը (Կանադա) և Մկրտիչ Տոնոյանը (Հայաստան):