Բացառիկ հնարավորություն անվճար հրաշալի ֆիլմեր դիտելու․

Այդ հնարավորությունը սահմանափակ է և կընձեռնվի մինչև հուլիսի 28-ը։

«Սասկաչևան գոթիկ» նախագիծը կառուցված է «պրերային գոթական» հայեցակարգի հիման վրա՝ պրերային արվեստի և գրականության պատմության գեղագիտական մոտեցում, որը նպատակ է ունեցել պատկերել «տեղում լինելու» առանձնահատուկ զգացողությունը, ինչը Կանադայում 20-րդ դարում գոյություն ունեցող պրերային ինքնության մասն է կազմել և նոր ձևերով պահպանվում է 21-րդ դարում:

Սասկաչևանը, որը բնորոշվում է աշխարահագրական մեկուսացման ցավալի պատմությամբ, հողագործությամբ զբաղվող մեկուսացված համայնքներով, բարդ կլիմայով, Մեծ Դեպրեսիայի տարիներին արտագաղթով և մինչև վերջերս տնտեսական լճացմամբ, գոթական հակվածության մութ ազդակը դրսևորվում է գյուղական «հեքիաթների մաքրության» և «չարագուշակ ակնարկների» անսովոր և հեգնական համակցություններում, որոնք նորմայից վեր են:

Նման ձևերով աշխատող կինոռեժիսորներից են Ամալի Աթկինսը, Մայք Ռոլլոն և Ջեռալդ Սաուլը: Այնուհանդերձ, վերջին տարիներին բնիկ արվեստագետների՝ ինչպես օրինակ Դանա Քլաքստոնի և Դեյվիդ Գառնուի գաղափարները եկել են մեզ հիշեցնելու, որ պրերային գոթականը անկասկած «սպիտակ նորաբնակ» -ի հեռանկար է, և իրենք շարունակելու են պայքարել «Սասկաչևանի պրերային ինքնության» հիմքում ընկած մթության դեմ` բացահայտելով գաղութային պրերային պատմության և սպիտակամորթների ռասիզմի կործանարար, եթե ոչ եղեռնական կողմերը. կողմեր, որոնք Աթկինսը, Քեմփբելը և Սաուլը նույնպես քննադատել են իրենց աշխատանքներում:

Ավելին, քանի որ Սասկաչևանի տնտեսությունը վերջին տարիներին փոփխությունների է ենթարկվել, և նահանգն իր դռներն է բացում աշխարհի առջև, միջազգային ներգաղթյալները, որոնցից շատերն ունեն իրենց ցավալի անցյալը որպես էթնիկական բնաջնջման և եղեռնի տուժողներ ու փախստականներ, նոր ձայն են բերում՝ շարունակելով ընդլայնել և խորացնել Սասկաչևանի ինքնության սահմանումները պրերային հորիզոնում:

Թիմի հետ հանդիպումը՝ տեսանյութում