ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցնե´ր, տեղեկացնում եմ, որ ԲՀԿ-ում որևէ թիմակիցների միջև ոչ մի սրացում չկա և լինել չի կարող: Խոսքը վերաբերում է նաև նշված նյութում հրապարակված իբր տեղեկություններին: Դրանք բացարձակ անհիմն են: Ես ու Վահե Էնֆիաջյանը ջերմ ընկերական ու բարեկամական հարաբերություններ ունենք: Բարեկամական ու գործընկերային են մեր թիմում բոլորիս հարաբերությունները՝ այդ թվում նաև ղեկավարի հետ»: